Հովհաննես Համբարձումյան. Թիմի խաղն է թելադրում միանալ գրոհներին

14:35   1 նոյեմբերի, 2014

Կաշխատեմ պատրաստ լինել, որպեսզի արդարացնեմ սպասելիքները: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Հովհաննես, Մակեդոնիայի ընթացիկ առաջնությունում ամենից շատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն ես: Նաեւ գոլերի հեղինակ ես դարձել: Ինչպե՞ս ստացվեց, որ դարձար քո թիմի հարձակման ներուժի կարեւոր մասնիկը:

Միշտ հաճելի է արդյունավետ խաղ ցուցադրել՝ լինի դա գոլ, թե գոլային փոխանցում: Թիմի խաղն է ստիպում, որ հաճախակի միանամ գրոհներին: Մեր թիմն ավելի շատ ձգտում է խաղալ հարձակողական ֆուտբոլ:

«Վարդարը» վստահ ընթանում է առաջին տեղում: Ստացվում է, որ Մակեդոնիայի առաջնությունում մրցակցություն գրեթե չկա:

Այո, մենք առաջին տեղում ենք, բայց չէի ասի, թե չկա մրցակցություն: Առջեւում դեռ կան շատ խաղեր: Ամեն բան հնարավոր է: Յուրաքանչյուր խաղում փորձում ենք հաղթել եւ պահպանել առաջատարի դիրքը:

«Վարդարում»  հիմնական կազմի ֆուտբոլիստ ես, իսկ հավաքականում դուրս ես գալիս փոխարինման: Ինչի՞ հետ է դա կապված:

Հավաքականում բոլոր ֆուտբոլիստները կարեւոր են: Ֆուտբոլը թիմային խաղ է եւ առանց խաղընկերներիս ոչինիչ չեմ կարող անել: Հավաքականի կազմը որոշում է մարզիչը: Ես կաշխատեմ պատրաստ լինել, որպեսզի արդարացնեմ սպասելիքները:

Վերա Մարտիրոսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։