23:29 31 հոկտեմբերի, 2014Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան վերականգնվել է վնասվածքից հետո եւ պատրաստ է առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:
«Ազգային հավաքականի հանդիպումներից հետո Կոստան բաց թողեց չորս հանդիպում: Այժմ նա պատրաստ է դարձյալ դուրս գալ խաղադաշտ, բայց նա ունի հատուկ ռեժիմի կարիք: Դա լավ նորություն է մեզ համար, քանի որ բարդ է խաղալ մեկ հարձակվողով:
Ես միշտ աջակցում եմ ազգային հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստներին եւ չեմ խոչընդոտում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Չելսին» կընդունի ՔՊՌ-ին: Նոյեմբերի 1-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.