00:36 31 հոկտեմբերի, 2014Լավ է, որ Յուրա Մովսիսյանն ապաքինվեց, հիմա գոնե ինչ որ մրցակցություն կլինի թիմում, ասել է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կազանի «Ռուբինից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո:
«Լավ էի զգում ինձ: Դիմացա ամբողջ հանդիպմանը: Մեծ հաշվով, մենք մեկ հարձակվող ունենք: Խոսքը Ձյուբայի մասին է: Լավ է, որ վերադարձավ Մովսիսյանը: «Ռուբինի» հետ ստացվեց սուր հարձակողական դասավորություն»,- Շիրոկովի խոսքը մեջբերում է Sport-express-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» չկարողացավ դուրս գալ Ռուսաստանի Գավաթի քառորդ եզրափակիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.