22:09 30 հոկտեմբերի, 2014Լեհաստանի ծանրամարտի ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է աշխարհի եռակի չեմպիոն Մարցին Դոլեգային, որը խախտել է հակադոպինգային կանոնները, հաղորդում է ESPN-ը:
Դոպինգ թեստի A նմուշը ծանրորդի օրգանիզմում ցույց է տվել արգելված նյութերի բարձր մակարդակ: B նմուշի պատասխանը հայտնի կլինի մի քանի շաբաթ հետո:
32-ամյա մարզիկը 105 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել 2006, 2009, 2010 թվականներին: Նա չի մասնակցի նոյեմբերի 4-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.