Football Friends-ի գործակալ Տիգրան Մկրտչյանը sport.kz-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Ղազախստանի առաջնությունում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստների մասին:
«Մարկոս Պիզելին «Ակտոբեի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Ռոբերտ Արզումանյանը կտեղափոխվի Պերմի «Ամկար», որի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր: Արթուր Եդիգարյանի պայմանագիրը «Կայրաթի» հետ նախատեսված է եւս մեկ տարի: Դիդյե Բորիս Կադիոյի պայմանագրի ժամկետը «Ժետիսուի» հետ ավարտվել է եւ բանակցում ենք այն երկարաձգելու ուղղությամբ»,- ասել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանը ռուսական ակումբին միանալու է դեկտեմբերի վերջին, երբ նրա պայմանագիրը կավարտվի ղազախական «Ակտոբեի» հետ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։