19:24 25 հոկտեմբերի, 2014Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց գերմանական Բունդեսլիգայում: 9-րդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոնը Դորտմունդում նվազագույն հաշվով պարտվեց «Հանովերին», որի հաղթական գոլը 60-րդ րոպեին տուգանայինից խփեց ճապոնացի կիսապաշտպան Հիրոշի Կիյոտակեն:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ 51-րդ րոպեին դեղին քարտ ստացավ թուրք Ցեյհում Ղուլսելամի հետ բախման համար:
Այս պարտությունից հետո դորտմունդցիները 7 միավորով նահանջեցին 15-րդ տեղ:
Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Հանովեր»՝ 0:1
Հիրոշի Կիյոտակե, 60
Հեռացում՝ Ցեյհում Ղուլսելամ, 86 («Հանովեր»)
«Հերտա» - «Համբուրգ»՝ 3:0
Անիս Բեն-Հատիրա, 59, 85, Ջոնի Հեյտինգա, 65
«Հոֆենհայմ» - «Պադերբորն»՝ 1:0
Կեւին Ֆոլանդ, 73
«Աուգսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 2:0
Պոլ Վերհագ, 11 (11մ.), Հալիլ Ալթինթոփ, 66
«Այնտրախտ» - «Շտուտգարտ»՝ 4:5
Ալեքսանդր Մադլունգ, 21, 65, Ալեքսանդր Մայեր, 57, Ստեֆան Այնգեր, 61 – Մարտին Հարնիկ, 34, 36, Կրիստիան Գենտներ, 51, 84, Տիմո Վերներ, 81
Հեռացում՝ Հարիս Սեֆերովիչ, 86 («Այնտրախտ»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.