12:41 24 հոկտեմբերի, 2014ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականներին պարտություն է գրանցել Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անավարտ մնացած խաղում: Տեխնիկապես Սերբիային գրանցվել է 3:0 հաշվով հաղթանակ, սակայն հանվել է 3 միավոր, իսկ Ալբանիային գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն: Ստացվում է, որ երկու թիմերն էլ այդ խաղում միավոր չեն վաստակել:
ՈւԵՖԱ-ն նաեւ 100 հազարական եվրոյով տուգանել է Ալբանիայի ու Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին եւ տնային երկու հանդիպումները Սերբիայի ազգային թիմը կանցկացնի առանց հանդիսականների, տեղեկացնում է Սերբիայի ֆեդերացիայի կայքը:
Սերբերը տնային երկրորդ հանդիպումը կանցկացնեն 2015-ի սեպտեմբերի 4-ին՝ մրցելով Հայաստանի հավաքականի հետ:
Հոկտեմբերի 14-ին կայացած Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա - Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին խաղադաշտի վրա թռչող սարքի միջոցով հայտնված Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշի պատճառով: Երկու թիմերի միջեւ սկսվել էր ծեծկռտուք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.