«Չելսին» հաղթեց, «Արսենալը» փրկվեց, «Սաութհեմփթոնի» 8 գոլերը

20:01   18 հոկտեմբերի, 2014

Անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում «Չելսին» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ, իսկ «Արսենալը» տանը ոչ ոքի խաղաց «Հալ Սիթիի» հետ՝ 2:2: Արսեն Վենգերի թիմին ավելացված ժամանակում պարտությունից փրկեց անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը: 

«Սաութհեմփթոնը» տանը 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը, իսկ «Էվերտոնը» սեփական խաղադաշտում շանս չտվեց «Աստոն Վիլային»՝ 3:0:

«Չելսին» 22 միավորով առաջատարն է եւ 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 1:2

Ֆրեյզեր Քեմբել, 90 – Օսկար, 6, Սեսկ Ֆաբրեգաս, 51

Հեռացումներ՝ Դամիեն Դելենի, 43 – Սեզար Ասպիլիկուետա, 40

«Արսենալ» - «Հալ Սիթի»՝ 2:2

Ալեքսիս Սանչես, 13, Դենի Ուելբեկ, 90+1 – Մոհամեդ Դիամե, 17, Աբել Հերնանդես, 46

«Էվերտոն» - «Աստոն Վիլա»՝ 3:0

Ֆիլ Ջակելկա, 18, Ռոմելու Լուկակու, 48, Շեյմուս Կոլեման, 76

«Սաութհեմփթոն» - «Սանդերլենդ»՝ 8:0

Սանտիագո Վերգինի, 12 (ինքնագոլ), Գրացիանո Պելե, 18, 69, Ջեկ Կորկ, 37, Լեյմ Բրիդքուտ, 63 (ինքնագոլ), Դուշան Տադիչ, 78, Վիկտոր Վանյամա, 79, Սաիդո Մանե, 86

«Բարնլի» - «Վեստ Հեմ»՝ 1:3

Ջորջ Բոյդ, 60 – Սիաֆրա Սախո, 49, Էներ Վալենսիա, 54, Կարլտոն Քոուլ, 70

«Նյուքասլ» - «Լեսթեր»՝ 1:0 

Գաբրիել Օբերտան, 71



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։