Ֆոգտսը հեռացել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

10:36   17 հոկտեմբերի, 2014

Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է championat-ը: Այս մասին գերմանացի մասնագետը հայտնել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռովնագ Աբդուալեւի հետ Ցյուրիխում կայացած հանդիպման ժամանակ:

Ֆոգտսը նշել է, որ Ադրբեջանի հավաքականի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ֆիզիկական թույլ պատրաստվածությունը: Աբդուլաեւն ասել է, որ մասնագետի գլխավորությամբ Ադրբեջանի հավաքականը ռեկորդային միավորներ է վաստակել ընտրական փուլի ընթացքում եւ ՖԻՖԱ-ի դաակարգման աղյուսակում բարձրացել 73-րդ տեղ:

Ֆոգտսն Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2008-ին: Նրա գլխավորությամբ վերջին խաղում Ադրբեջանը Եվրո-2016-ի ընտրական փուլում 0:6 հաշվով պարտվել է Խորվաթիայի հավաքականին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.