09:36 16 հոկտեմբերի, 2014Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2016-ի ընտրական փուլում Բելառուսի ազգային թիմի նկատմամբ տարած հաղթանակը տոնել են ինքնաթիռում: Ֆուտբոլիստները երգել են եւ կատակել ուղեկցորդուհու հետ,տեղեկացնում է Daily Mail-ը:
Ամենաակտիվներից մեկը եղել է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը, ով հեռախոսով նկարահանել է այդ ամենը: Սլովակիայի հավաքականը C խմբում տարել է երեք հաղթանակ եւ 9 միավորով առաջինն է:
Սլովակիան հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել էր Բելառուսի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.