Բլեզ Մատյուիդի. Շառլ Ազնավուրից բացի, Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեմ

17:21   13 հոկտեմբերի, 2014

Թեեւ այս խաղն ընկերական է, բայց մեծ պատիվ է հանդես գալ հավաքականի կազմում, Հայաստան - Ֆրանսիա հանդիպման նախախաղային ասուլիսում նշեց Ֆրանսիայի հավաքականի եւ Փարիզի ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Շառլ Ազնավուրից բացի, Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեմ: Ֆուտբոլային մակարդակով գիտեմ ձեր ֆուտբոլիստին, ով հանդես է գալիս Գերմանիայում:

Թեեւ այս խաղն ընկերական է, բայց մեծ պատիվ է հանդես գալ հավաքականի կազմում: Հույս ունեմ, որ լավ հանդես կգամ, ինչպես նախորդ խաղում:

Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում կարող է հաջող հանդես գալ: Մեզ պետք է հավաքված լինել, լավ խաղալ եւ հաջողությունը երկար սպասել չի տա:
Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո մենք առաջադիմել ենք, ավելի լավ ենք ճանաչում միմյանց: Երիտասարդ ֆուտբոլիստները նույնպես լավ են հանդես գալիս թիմում:
Ինձ համար մեծ պատիվ էր նախորդ խաղում լինել թիմի ավագը: Բայց թիմի իսկական ավագը Ուգո Լյորիսն է»,- ասաց Բլեզ Մատյուիդին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրո2016-ի կազմակերպիչն է, եւ ընտրական մրցաշարում թիմը խաղում է հաշվարկից դուրս։

Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.