22:30 11 հոկտեմբերի, 2014Հետագայում էլ կտեսնեք, որ այս խաղադաշտում հյուրընկալվելիք թիմերն ունենալու են բարդ հանդիպումներ: Հայաստան հավաքականը շատ լավ էր պաշտպանվում:
Այս մասին Հայաստան - Սերբիա (1:1) Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղից հետո կայացած ասուլիսում ասաց Սերբիայի հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
«Ինձ մի ասեք, որ սա հեշտ խաղ էր: Իրականում շատ բարդ հանդիպում էր: Չեմ կարող ասել, որ ֆիասկոն ճիշտ բառ է այսօր օգտագործելու համար: Հայաստանի հավաքականը շատ լավ էր խաղում պաշտպանությունում: Քանի որ Հայաստանի թիմը պաշտպանվում էր 4 ֆուտբոլիստներով, մենք փորձեցինք պահել բալանսը: Ես նշել էի, որ շատ ծանր խաղ է լինելու: Չեմ կարող ասել, որ սա մեր լավագույն խաղերից էր: Առջեւում մեզ սպասվում են ավելի բարդ հանդիպումներ:
Եթե հաշվի առնենք, որ խաղի ընթացքում պարտվում էինք, ապա մեկ միավորով այս պահին ես բավարարված եմ: Մեր թիմում հարձակողական ոճի ֆուտբոլիստները շատ են եւ ավելի ուժեղ են, քան պաշտպանները: Ես ամբողջ խաղի ընթացքում փորձում էի գտնել այն բալանսը, որ չզիջեինք կենտրոնը: Չեմ կարծում, որ Միտրովիչի դուրս գալն ուշացումով էր: Ես փորձում էի ամբողջ խաղի ընթացքում մեր խաղացողներին բալանսի բերել, որպեսզի հավասար լինեինք:
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում ունեինք առավելություն եւ լավ էինք խաղում, բայց քանի որ ունեինք 5 պաշտպանվող եւ քիչ հարձակվող, մեր խաղն այդ դեպքում արդեն թուլանում էր: Այս հանդիպումից հետո ցանկանում եմ ասել, որ ֆուտբոլիստներն ուզում են խաղալ իրենց հավաքականի համար: Հետագայում էլ կտեսնեք, որ այս խաղադաշտում հյուրընկալվելիք թիմերն ունենալու են բարդ հանդիպումներ:
Ամեն ինչ հնարավոր է: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը հավանաբար կարողանա դուրս գալ Եվրո-2016- եզրափակիչ փուլ, պետք է միայն խաղալ՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստները հանդես են գալիս տարբեր ակումբներում եւ տարբեր տակտիկաներով: Հավանաբար, եթե պարտվեինք, ես ավելի կոշտ բառերով կարտահայտվեի: Գոհ եմ, որ մեկ միավորով ենք հեռանում այստեղից»,- ասաց Ադվոկատը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը մինչեւ 90-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն բաց թողեց հաղթանակը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.