Դմիտրի Գունկո. Հայաստանի թիմը սերբերին կարող է դիմագրավել միայն լավ կազմակերպված խաղով

13:32   11 հոկտեմբերի, 2014

Երեւանում գտնվող «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ «Սպարտակի» գործադիր տնօրենի երիտասարդական ֆուտբոլի զարգացման հարցերով խորհրդական Դմիտրի Գունկոն NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե ինչի շնորհիվ Հայաստանի հավաքականը Սերբիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում կարող է խուսափել պարտությունից:

«Հայկական ֆուտբոլին լավ ծանոթ եմ, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը հանդես են գալիս մոսկովյան «Սպարտակում»: Բացի այդ, գիտենք Մխիթարյանի խաղը, ով հանդես է գալիս Գերմանիայում:  Ցավոք, այսօր այդ ֆուտբոլիստները հանդես չեն գա, եւ դա հավաբանար կազդի խաղի արդյունքի վրա: Թեեւ ֆուտբոլը հենց դրանով էլ հետաքրքիր է, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հաշվով կավարտվի խաղը՝ անկախ ուժերի տարբերությունից եւ կազմերից: Իսպանիայի հավաքականի պարտությունը սլովակներից դրա վառ ապացույցն է: Անգամ երեկ Ղազախստանի հավաքականը մինչեւ 60-րդ րոպեն հաղթում էր Հոլանդիային, թեեւ գնդակին տիրում էր ընդամենը 15 տոկոս:

Հայաստանի դեպքում, երբ մրցակիցը գերազանացում է իր ուժող, ապա հակադրվել կարելի է միայն լավ կազմակերպված խաղով: Եթե Հայաստանի թիմը գրագետ, կազմակերպված խաղա հենց այդ ոճով, ապա ես հույս ունեմ, որ կկարողանա միավոր վաստակել»,- ասաց Գունկոն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան - Սերբիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.