«Ուլիսի» գլխավոր մարզիչը հեռացել է

12:25   6 հոկտեմբերի, 2014

Երեւանի «Ուլիսը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հեռանալու մասին:

Ակումբի ղելավարությունն ու Սուրեն Չախալյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
«Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9 տուրերում «Ուլիսը» չի կրել ոչ մի պարտություն եւ 25 միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.