Մարիա Շարապովան՝ քառորդ եզրափակիչում

18:22   1 հոկտեմբերի, 2014

Ռուսաստանցի թենիսիստ Մարիա Շարապովան դուրս է եկել Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Երրորդ շրջանում նա առավելության է հասել իսպանացի Կարլա Սուարես-Նավարոյի նկատմամբ: Մրցախաղն ավարտվել է 6:1, 7:6 (7:3) հաշվով:

Քառորդ եզրափակիչում Մարիա Շարապովայի մրցակիցը կլինի ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովայի եւ գերմանացի Անժելիկա Կերբերի դիմակայության հաղթողը:

Պեկին

WTA մրցաշար, երրորդ շրջան

Մարիա Շարապովա (Ռուսաստան, 4) – Կարլա Սուարես-Նավարո (Իսպանիա)՝ 6:1, 7:6 (7:3)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։