53 մարաթոն՝ 53 օրում

17:20   27 սեպտեմբերի, 2014

Բրիտանացի մարզական բժիշկ էմի Հյուզը 53 օրում վազել է 53 մարաթոն եւ բարելավել է ամերիկացի Դին Կարնազեսի ռեկորդը՝ 50 մարաթոնյան մեկնարկ՝ 50 օրում:

26-ամյա բրիտանուհին առողջության համար վտանգավոր նախաձեռնությանը դիմել է բարեգործական նպատակներով: Նրա ընկերոջ դստեր մոտ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշելուց հետո Հյուզը որոշել է դրամահավաք կազմակերպել այդ հիվանդությամբ տառապողների օգնությամբ զբաղվող հիմնադրամի համար, հաղորդում է The Daily Mirror-ը:

Հյուզն առաջին մարաթոնը վազել է օգոստոսի 6-ին Չեսթերում, վերջինը՝ սեպտեմբերի 27-ին՝ Մանչեսթերում: Բոլոր մեկնարկները տեղի են ունեցել Անգլիայի քաղաքներում: 42 կմ 195 տարածությունը Հյուզը հաղթահարել է միջինը 5 ժամ 20 րոպեում: Ընդհանուր տարածությունը կազմել է մոտ 2236 կմ: Վազորդը հանգանակել է մոտ 50 հազար ֆունտ ստերլինգ:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։