20:21 26 սեպտեմբերի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն առաջիկա մենամարտում բրիտանացի Փոլ Սմիթին պարտվելու դեպքում, կկորցնի ոչ միայն չեմպիոնական գոտին, այլ նաեւ անձնական մարզիչ Ուլի Վեգներին:
«Ասում եմ քեզ՝ Արթուր, եթե պարտվես Սմիթին, ես հրաժարական կտամ: Ես այլեւս չեմ կարողանա մոտիվացնել քեզ, իսկ մեր հրաժեշտը միայն տխրություն կբերի ինձ»,- Ուլի Վեգների խոսքը մեջբերում է Bild-ը:
Արթուր Աբրահամը խոստացել է հուսախաբ չանել մարզիչին:
«Եթե հեռանա Վեգները, ես էլ կհետեւեմ նրան: Իսկ ինձ համար դեռ վաղ է ավարտել մարզիկին կարիերան: Մնում է հաղթել Սմիթին»,- ասել է Աբրահամը:
Սմիթի դեմ մենամարտը Աբրահամը կանցկացնի սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.