11:04 26 սեպտեմբերի, 2014Սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը: Գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարն արդյունք չի տվել: Այս տարվա գարնանը եւ ամռանը նա բուժում էր անցնում Գերմանիայում եւ վերադարձել էր Մոսկվա: Սեպտեմբերի 15-ին Գրիշա Սիմոնյանը պետք է դարձյալ մեկներ Գերմանիա բուժման եւ ապքինման երրորդ փուլն անցնելու, սակայն առողջական վիճակի վատացման պատճառով չէր կարողացել: Սեպտեմբերի 22-ին Մոսկվայում նա վիրահատվել էր եւ արհեստական կոմայի մեջ էր, հաղորդում է championat-ը:
Հիշեցնենք, որ Գրիշա Սիմոնյանի բուժման համար կազմակերպվել էր դրամահավաք: Հետագայում բուժման ծախսերն իր վրա էր վերցրել Չեչնիայի նախագահ եւ «Թերեկի» ղեկավար Ռամզան Կադիրովը։ Սիմոնյանը ակումբի հետ կնքել էր պայմանագիր եւ ստացել 59 համարի մարզաշապիկը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.