15:17 25 սեպտեմբերի, 2014Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը իսպանացիների դեմ ընկերական խաղում կարող է խաղադաշտ դուրս բերել ոչ ուժեղագույն կազմը:
«Դա ընկերական խաղ է, այդ պատճառով մտածում ենք հանգստի հնարավորություն տալ որոշ ֆուտբոլիստների»,- Լյովի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Գերմանական մամուլի համաձայն՝ նոյեմբերի 18-ին կայանալիք իսպանացիների դեմ խաղի համար Գերմանիայի հավաքական կարող են չհրավիրվել Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.