The Sun. «Յուվենտուսը» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Դրոգբային

12:17   24 մայիսի, 2012

Իտալիայի նորընծա չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Լոնդոնի «Չելսիի» 34-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբային՝ շաբաթական 80 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով:

Թուրինյան ակումբի ղեկավարները կարծում են, որ Դրոգբան կմերժի չինական «Շանհայ Շենհուա» ակումբին, որը կոտդիվուարցի ռմբարկուին առաջարկում տարեկան 10 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ, գրում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին Կոտ դ՛Իվուարի հավաքականի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակ կստանա:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.