16:25 23 սեպտեմբերի, 2014Մոսկվայի «Սպարտակի» վրացի կիսապաշտպան Ջանո Անանիձեն հրաժարվել է թիմի հետ մեկնել Հեռավոր Արեւելք՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Սպարտակի» մրցակիցը Կոմսոմոլսկի «Սմենան» էր, որը պարտվեց 0:1 հաշվով:
Սեպտեմբերի 23-ին կայացած հանդիպման նախօրեին Անանիձեն հայտարարել է, որ հիմնական կազմի խաղացող չէ եւ չի մեկնի հանդիպմանը, սակայն չի ստացել մարզչական շտաբի թույլտվությունը: Անանիձեն այդպես էլ չի հայտնվել օդանավակայանում, հաղորդում է Izvestia-ն:
«Սպարտակի» մարզչական շտաբը պատժել է ֆուտբոլիստին՝ նրան ուղարկելով երկրորդ թիմ եւ զրկելով մեկ ամսվա աշխատավարձից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.