Սերենա Ուիլյամսը չի կարողացել ավարտին հասցնել հանդիպումը

13:28   23 սեպտեմբերի, 2014

Չինաստանի Վուհան քաղաքում ընթացող թենիսի կանանց մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ավարտին հասցնել երկրորդ շրջանի հանդիպումը: Մրցակիցը ֆրանսիացի Ալիզե Կորնեն էր: Առաջին սեթում Սերենա Ուիլյամսն առջեւում է եղել՝ 6:5: Սակայն դրանից հետո ամերիկացի թենիսիստը դիմել է բժիշկի օգնությանը: Նրա պարանոցին սառույցի փաթեթ են դրել: Վուհանում չափազանց շոգ է: Չի բացառվում, որ արդեն հանդիպումից առաջ Ուիլյամսը եղել է վատառողջ:

Այս մրցաշրջանում Կորնեն արդեն երրորդ անգամ է հաղթանակ տանում Սերենա Ուիլյամսի նկատմամբ: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար ֆրանսիացի թենիսիստը կմրցի բելգիացի Կիրստեն Ֆլիպկենսի հետ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։