09:42 24 մայիսի, 2012Մինչեւ մայիսի 27-ն ավտոսպորտի աշխարհում գլխավոր թեման կլինի Մոնակոյի հոբելյանական 70-րդ Գրան Պրին: Ֆորմուլա-1-ի ամենահեղինակավոր փուլն անցկացվում է արքայական ավտոարշավի առաջնության հենց առաջին մրցաշրջանից: 1950 թվականից փոքրիկ Իշխանությունն ամեն տարի ընդունում է Ֆորմուլա-1-ի ամենաբացառիկ փուլը: Այն միակն է, որ անցկացվում է ոչ թե ավտոարշավարանում, այլ` հենց քաղաքի փողոցներում:
NEWS.am Sport-ը ներկայացնում է հատուկ ֆոտոռեպորտաժ Մոնակոյից: Քաղաքը պատրաստվում է մրցման մեկնարկին: Կառուցվել են հատուկ տրիբունաներ, փողոցները ցանցապատված են, գրեթե բոլոր տոմսերը սպառված են, ամեն ինչ պատրաստ է 70-րդ Գրան Պրիի մեկնարկին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.