Բեռնար Շալանդը հրավիրել է արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների

15:01   19 սեպտեմբերի, 2014

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական խաղը՝ հյուրընկալելով Սերբիայի թիմին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը:

Այդ խաղերին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է թիմի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր. 

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան («Վարդար», Մակեդոնիա)

Լեւոն Հայրապետյան («Պրիբրամ», Չեխիա) 

Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան)

Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան)

Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Ուկրաինա)

Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դ.», Գերմանիա)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գեւորգ Ղազարյան («Օլիմպիակոս», Հունաստան)

Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա)

Ռումյան Հովսեփյան («Մետալուրգ», Ուկրաինա)

Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան)

Արտակ Դաշյան («Վարդար», Մակեդոնիա)

Մարկոս Պիզելի («Ակտոբե», Ղազախստան)

Զավեն Բադոյան («Գոմել», Բելառուս)

Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան)

Արթուր Միրանյան («Վարդար», Մակեդոնիա)

Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Ռուսաստան)

Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան) 

Հավաքականի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.