Հայ հեծանվորդը մեդալներ է նվաճել Բելառուսում

13:23   23 մայիսի, 2012

Հայաստանի հեծանվային սպորտի հանրապետական դպրոցի մարզիկները մասնակցել են Բելառուսի երտասարդական բաց առաջնությանը:

128 մասնակիցների պայքարում, վեց մրցաձեւից բաղկացած բազմամարտում Էդվարդ Մաթոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել հինգ միջանկյալ վերջնագծով 25 կմ  մրցավազքում եւ մեկ վերջնագծով 15 կմ խմբային մրցավազքում: Էդվարդ երրորդ մեդալն է նվաճել նաեւ բազմամարտում` վեց մրցաձեւերի ընդհանուր արդյունքով: Էդվարդ Մաթոսյանը լրացրեց նաեւ ՀՀ սպորտի վարպետի նորման:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Վարշամ Դարբինյանը, խմբային օլիմպիական մրցավազքում զբաղեցրեց 6-րդ տեղը:

Հեծանվորդներին Բելառուս ուղեկցած վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը նշել է, որ մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը հայ մարզիկներն անպայման կբարելավեն իրենց «երկաթյա նժույգների» արագությունը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ հեծանվորդները հուլիսի 1-ից 6-ը կմասնակցեն Պորտուգալիայի Անադիա քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։