17:20 15 սեպտեմբերի, 2014Պետք է կարողանանք պահպանել այս տիտղոսները եւ դրանց ավելացնել օլիմպիական ոսկին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:
«Ուրախության եւ հպարտության զգացում, հաճելի ու անմոռանալի պահերի ապրումներ չեն կարող չլինել, քանի որ երկար տարիներ միայն բավարարվում էինք երկրորդ-երրորդ տեղերով: Սա մեր բաղձալի երազանքներից մեկն էր, միանգամից երկու աշխարհի չեմպիոն ունեցանք: Պետք է ձգտենք, որպեսզի պահպանենք չեմպիոնական տիտղոսները եւ դրա վրա ավելացնենք Օլիմպիական խաղերի չեմպիոնական տիտղոսները: Մեր տղաներից յուրաքանչյուրն էլ աշխարհի առաջնությունում կարող էր ոսկե մեդալ նվաճել: Սպասում էինք ոսկե մեդալներ Վարշամ Բորանյանից, Ռոման Ամոյանից, դե արդեն պարզ է, որ Արթուր Ալեքսանյանից, Արսեն Ջուլֆալակյանից: Բոլորն էլ ունեին այդ հնարավորությունները: Ուղղակի, Արթուր Ալեքսանյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի օրն էր եւ նրանք հաղթեցին:
Բոլորի ուրախությանը չափ ու սահման չկար, սա մեր բոլորիս ուրախությունն է: Մեզ հետ մեզ պես ուրախացավ նաեւ օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, նրա ուրախությանն էլ չափ ու սահման չկար:
Մինչեւ դեկտեմբեր ամիս երեւի կհանգստանանք: Դեկտեմբերից նոր կսկսենք մեր հավաքները: Մենք պետք է շարունակենք այսպես մինչեւ Օլիմպիական խաղեր: Արսեն Ջուլֆալակյանին եւ Արթուր Ալեքսանյանին տեսնում եմ օլիմպիական չեմպիոնների տիտղոսով»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.