Հրաչիկ Բաբայանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

15:38   15 սեպտեմբերի, 2014

Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանը դարձել է հրաձգության աշխարհի 2014թ. երիտասարդների փոխչեմպիոն:

Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվող հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությունում Բաբայանը 10մ օդամղիչ հրացան (60 կրակոց) մրցաձեւում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուս Վլադիմիր Մասլեննիկովին, ով հավաքել է 206,8 միավոր: Հայ հրաձիգի արդյունքը եղել է 205,7 միավոր: Երրորդ տեղը գրավել է 185,3 միավոր հավաքած Եվգենի Պանչենկոն Ռուսաստանից:

Սեպտեմբերի 14-ին կայացած որակավորման փուլում Հրաչիկ Բաբայանը ցուցադրել էր լավագույն արդյոնքը: Բաբայանը «Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» սան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը, փոխանցում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ այս աշխարհի առաջնությունը հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգրեր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։