11:30 15 սեպտեմբերի, 2014Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնությանը մասնակցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 15-ի առավոտյան Ուզբեկստանի մայրաքաղաքից ժամանեց Երեւան:
«Զվարթնոց» օդանավակայանում հայ ըմբիշներին դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ:
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի հաղթանակների շնորհիվ Տաշքենդում նվաճել էր 2 ոսկե մեդալ, իսկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավելի վաղ վերադարձել էր առանց մեդալի:
Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport











The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.