18:30 14 սեպտեմբերի, 2014Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչում Եվրոպայի եռակի չեմպիոնը ոչ մի շանս չտվեց գերմանացի Օլիվեր Հասլերին՝ հաղթելով 8:0 հաշվով: Գյումրեցի ըմբիշից 55 վայրկյան պահանջվեց հաղթանակի համար: 98 կգ քաշայինների գոտեմարտով ավարտվեց աշխարհի 2014թ. առաջնությունը:
Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում պարտված Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում հաղթել էր 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, ում պարտվել էր Լոնդոնի Խաղերում:
Եզրափակիչի ճանապարհին գյումրեցի ըմբիշը պարտության էր մատնել նաեւ Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին (10:1), հունգարացի Ադամ Վարգային (2:0) եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (1:0):
Սա Հայաստանի երկրորդ մդալն էր Տաշքենդում: Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում աշխարհի չեմպիոն էր դարձել նաեւ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:
Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)












The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.