18:38 11 սեպտեմբերի, 2014Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկի վիրահատությունից հետո ավարտել է վերականգնողական փուլը եւ վերսկսել է ինտենսիվ մարզումները խաղադաշտում: Նա դեռ չի միացել ընդհանուր խմբին, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
«Սպարտակի» կազմում արդեն ապաքինվել են, սակայն ընդհանուր խմբի հետ դեռ չեն մարզվում նաեւ պաշտպան Սալվատորե Բոկետին, կիսապաշտպաններ Տինո Կոստան եւ Ռոման Շիրոկովը:
Կիսապաշտպաններ Ռոմուլոն եւ Էբերտը լիարժեք վերականգնվել են եւ սեպտեմբերի 12-ից կմարզվեն ընդհանուր խմբում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.