17:38 10 սեպտեմբերի, 2014Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիայի դեմ խաղում, դեռ չի վերսկսել մարզումները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
25-ամյա ֆուտբոլիստը հանդիպումից անմիջապես հետո միացել է գերմանական ակումբին, որը սեպտեմբերի 9-ին մարզում է անցկացրել, սակայն բժիշկները չեն թույլատրել կիսապաշտպանին մասնակցել դրան։ Այժմ Մխիթարյանը գտնվում է «Բորուսիայի» բժիշկների վերահսկողության տակ։
Սեպտեմբերի 10-ին նա անցել է դեղորայքային եւ ֆիզիոթերապեւտիկ կուրս, սակայն սեպտեմբերի 11-ին վերջնական բուժումից հետո միայն պարզ կդառնա, թե երբ Հենրիխը կկարողանա վերսկսել մարզումները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.