Տաշքենդ. Աշխարհի առաջնության բոլոր մեդալակիրները

19:53   9 սեպտեմբերի, 2014

Տաշքենդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը: Ուզբեկստանի մայրաքաղաքում թիմային հաշվարկում հաղթեցին ռուսները, ովքեր 8 քաշային կարգերում նվաճեցին 5 ոսկե մեդալ: Հյուսիսային Կորեայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ըմբիշներն արժանացան մեկական ոսկե մեդալի:

Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացրել էր 5 ըմբիշներով, ովքեր մեդալներ չնվաճեցին: Արայիկ Բաղդադյանի թիմի կազմում անհաջող հանդես եկան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) եւ 65 կգ քաշային կարգում աշխարհի եւ Եվրոպայի 2013թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Գրիգորյանը եւ Սաֆարյանը պարտվեցին մեկական հաղթանակ տանելուց հետո, իսկ մյուս 3 ըմբիշները սայթաքեցին մեկնարկում:

Սեպտեմբերի 12-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում են՝ Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):  

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություն
Ուզբեկստան, Տաշքենդ
Տղամարդիկ, 57 կգ 

1. Կյոն Իլ Յան (Հյուսիսային Կորեա)
2. Վլադիմիր Խինչեգաշվիլի (Վրաստան)
3. Հասան Ռահիմի (Իրան)
3. Վլադիսլավ Անդրեեւ (Բելառուս)

61 կգ

1. Հաջի Ալիեւ (Ադրբեջան)
2. Մասուդ Էսմաելպուրդժուբարի (Իրան)
3. Նյամ-Օհիր Էնհսայհան (Մոնղոլիա)
3. Յովլիս Բոնե (Կուբա)

65 կգ

1. Սոսլան Ռամոնով (Ռուսաստան)
2. Սեյեդ Մոհամադի (Իրան)
3. Միխայիլ Սավա (Մոլդովիա)
3. Մանդահնարան Հանզորիգ (Մոնղոլիա)

70 կգ

1. Խետագ Ցաբոլով (Ռուսաստան)
2. Յակուբ Գոր (Թուրքիա)
3. Բեկզոդ Աբդուրահոնով (Ուզբեկստան)
3. Ալի Շաբանով (Բելառուս)

74 կգ

1. Դենիս Ցարգուշ (Ռուսաստան)
2. Սոշուկե Տկատանի (Ճապոնիա)
3. Ջորդան Բերոուզ (ԱՄՆ)
3. Լիվան Լոպես (Կուբա)

86 կգ

1. Աբդուլռաշիդ Սադուլաեւ (Ռուսաստան)
2. Ռեյներիս Սալաս (Կուբա)
3. Սելիմ Յասար (Թուրքիա)
3. Մոհամադիան Ասկարի (Իրան)

97 կգ

1. Աբդուսալամ Գադիսով (Ռուսաստան)
2. Խեթագ Գազյումով (Ադրբեջան)
3. Վալերի Անդրեւցեւ (Ուկրաինա)
3. Սամիլ Էրդողան (Թուրքիա)

125 կգ

1. Տահա Ակգյուլ (Թուրքիա)
2. Կոմեիլ Հասեմի (Իրան)
3. Խաջիմուրադ Գացալով (Ռուսաստան) 
3. Թերվել Դլագնեւ (ԱՄՆ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։