13:51 9 սեպտեմբերի, 2014ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Բալթիմոր Ռեյվենս» թիմի խաղացող Ռեյ Ռայսի գործողությունները։ Նա ծեծի էր ենթարկել ընկերուհի Ջենեյ Պալմերին։ ԱՄՆ-ի նախագահը ֆուտբոլիստի գործողություններն անընդունելի է համարել, հաղորդում է CNN-ը։
Մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռեյ Ռայսը 5 տարվա պայմանագիր էր կնքել «Բալթիմորի» հետ, իսկ գործարքի արժեքը կազմել էր 50 միլիոն դոլար։ Թիմի կազմում նա դարձել է NFL-ի չեմպիոն։ Ամերիկյան ֆուտբոլի լիգայում հանդես եկող ակումբը միջադեպից հետո չեղյալ է հայտարարել Ռայսի հետ պայմանագիրը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.