Le Figaro. Հուգո Լյորիսը՝ Ֆրանսիայի հավաքականի ավագ

12:01   29 փետրվարի, 2012

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը փետրվարի 28-ին հայտարարել է, որ Եվրո-2012-ում ֆրանսիացիների կազմում ավագի թեւկապը կրելու է «Լիոնի» դարպասապահ Հուգո Լյորիսը։

Դարպասապահից բացի թեկնածուների թվում էին նաեւ պաշտպաններ Էրիկ Աբիդալն ու Ֆիլիպ Մեքսեսը։

Մի քանի ամիսների ընթացքում Լորան Բլանը վեց անգամ փոխել է հավաքականի ավագներին եւ հիմա վերջնական որոշում է ընդունել, գրում է Le Figaro-ն։

«Կարծում եմ, որ Հուգոն հենց այն ֆուտբոլիստն է, որը կարող է դժվար պահերին վստահություն հաղորդել թիմի խաղացողներին»,- նշել է Լորան Բլանը՝ հավելելով, որ Աբիդալն ու Մեքսեսը անկայուն բնավորություն ունեն, այդ իսկ պատճառով նրանք չեն կարող կրել Ֆրանսիայի հավաքականի ավագի թեւկապը։

«Սա խոսում է այն բանի մասին, որ ինձ վստահում են հավաքականում։ Դա ինձ համար մեծ պատիվ է եւ կփորձեմ արդարացնել բոլոր սպասելիքները»,- Հուգո Լյորիսի խոսքը մեջբերում է Le Figaro-ն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.