US Open. Կարոլին Վոզնյացկին եզրափակիչում է (ֆոտո)

00:40   6 սեպտեմբերի, 2014

Հայտնի է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցը: Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին կիսաեզրափակիչի առաջին խաղում մրցեց չինացի Շուայն Պենգի հետ: Այս մրցաշարում 10-րդ համարով հանդես եկող Վոզնյացկին առաջին սեթում հաղթեց 7:6 հաշվով: Երկրորդ սեթում 4:3 հաշվի ժամանակ մկանային ջղաձգումների պատճառով Պենգը չկարողացավ շարունակել պայքարը: Նա բժիշկների օգնությամբ, անվասայլակով հեռացավ կորտից: Իսկ Վոզնյացկին դուրս եկավ եզրափակիչ եւ կսպասի ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ ռուսաստանցի Եկատերինա Մակարովայի դիմակայության հաղթողին:

ԱՄՆ-ի բաց առաջնություն

Շուայ Պենգ (Չինաստան) – Կարոլին Վոզնյացկի (Դանիա, 10)՝ 6:7 (1), 3:4...



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։