16:02 4 սեպտեմբերի, 2014Ֆուտբոլի Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ 2016թ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Տուդորը։ Նրա օգնականները կլինեն Աուրել Օնիցան եւ Օկտավիան Սովրեն: Չորրորդ պաշտոնյան է Ռադու Գինգուլեացը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կրիստիան Բալայը եւ Սեբաստիան Կոտլեսկուն:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.