10:07 3 սեպտեմբերի, 2014ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի 7-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի երկու միավոր, իսկ բուլղարացին՝ 2.5։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով հաղթել է բոլոր պարտիաներում։
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 7-րդ տուրում սպիտակներով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Կարուանայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Sinquefield Cup, 7-րդ տուր
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.