02:47 3 սեպտեմբերի, 2014ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 6-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Պարտիան ավարտվեց 44-րդ քայլում։
Առաջին շրջանում գրոսմայստերները նույնպես բաժանվել էին խաղաղությամբ: Իտալացի Ֆաբիանո Կարուանան երկրորդ հաղթանակը տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի միջեւ պարտիան ավարտվեց ոչ ոքի։
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է Կարուանան: Արոնյանն ունի 2 միավոր եւ Նակամուրայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Sinquefield Cup, 6-րդ տուր
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5։0.5
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1։0
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5։0.5
Մրցաշարային աղյուսակ
1. Ֆաբիանո Կարուանա՝ 6
2. Մագնուս Կարլսեն՝ 3.0
3. Վեսելին Տոպալով՝ 2.5
4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2.5
5. Լեւոն Արոնյան՝ 2
6. Հիկարու Նակամուրա՝ 2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.