Ռումյան Հովսեփյան. Առաջին խաղում կաշկանդվածություն կար գործողություններիս մեջ

10:46   1 սեպտեմբերի, 2014

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունում անցկացրած առաջին հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը մեկնաբանել է նորամուտը:

«Շնորհակալություն եմ հայտնում թիմակիցներիս, որոնք օգնեցին նոր թիմում անցկացնել առաջին հանդիպումս: Ուկրաինան ունի ուժեղ առաջնություն: Առաջին խաղում կաշկանդվածություն կար գործողություններիս մեջ: Բայց ամեն ինչ լավ էր, ամեն ինչ կարգին էր: Հարմարվելու եւ առավելագույն մակարդակի հասնելու համար հստակ ժամանակ չեմ կարող նշել, բայց շուտով կլինի»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Մետալուրգի» կայքը:

Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Ռումյան Հովսեփյանը եղել է «Մետալուրգի» մեկնարկային կազմում եւ անցկացրել է 82 րոպե: 

Ուկրաինայի առաջնություն, 5-րդ տուրում 

«Մետալուրգ» - «Մետալիստ»՝ 1:1

Անտոն Պոստուպալենկո, 83 – Կլեյտոն Խավյեր, 13

Հեռացում՝ Էդուարդ Սոբոլ, 90 («Մետալուրգ»)    



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.