01:48 29 օգոստոսի, 2014ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup մրցաշարի երկրորդ տուրում համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով 29-րդ քայլում վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, որը երկրորդ պարտությունը կրեց:
Իտալացի Ֆաբիանո Կարուանան հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն Արոնյանը միավորը կիսել էր ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Առաջին տուրում ոչ ոքի էր ավարտվել նաեւ Վաշյե-Լագրավ - Կարլսեն պարտիան: Հաղթել էր միայն Կարուանան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.