10:08 28 օգոստոսի, 2014ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։
Առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը ունի կես միավոր, իսկ բուլղարացին միավոր չունի։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով առավելության էր հասել Տոպալովի նկատմամբ։
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երկրորդ տուրում սեւերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Կարուանայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Sinquefield Cup, երկրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.