Ուսեյն Բոլթը 100 մետրը վազեց 9.98 վայրկյանում

01:11   24 օգոստոսի, 2014

6-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթն այս մրցաշրջանում առաջին անգամ 100 մետրը հաղթահարեց 10 վայրկյանից արագ արդյունքով: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մրցաշարում 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը հաղթեց 9,98 վայրկյան արդյունքով: Ընթացիկ մրցաշրջանում դա ջամայկացի արագավազորդի երկրորդ մեկնարկն էր այս մրցատարածությունում, հաղորդում է Athletics Weekly-ն:

Վարշավայի ստադիոնն ունի տանիք: Ուսեյն Բոլթի հաջորդ մրցելույթը կկայանա օգոստոսի 28-ին Ցյուրիխում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.