13:29 23 օգոստոսի, 2014NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին:
Նարեկ Մանասյան, բռնցքամարտ
Ծնվել է 1996 թվականի ապրիլի 17, քաղաք Աբովյանում:
Անձնական մարզիչն է` Արշավիր Գրիգորյանը:
Նանջինգ-2014 Օիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է 2014թ. աշխարհի առաջնությունում:
Ես` բռնցքամարտիկ
«Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 9 տարեկանից: Բռնցքամարտում առաջին եւ ներկա մարզիչս Արշավի Գրիգորյանն է: Նրա շնորհիվ եմ սկսել պաշտել այս մարզաձեւը: Բռնցքամարտն իմ ապրելակերպն է: Ուղղակի սիրում եմ այս մարզաձեւը ու չեմ կարող պատճառաբանել, թե ինչու: Բռնքամարտով ապրում եմ ես»:
Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից
«Այս Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել եմ աշխարհի առաջնությունում: Շատ ուրախ եմ, որ մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին, ինչը ամենաբարձր կետն է սիրողական բռնցքամարտիկի համար: Կարեւոր չէ` պատանիների Օլիմպիական խաղերն են, թե մեծահասակներինը, սա լրջագույն ստուգատեսն է յուրաքանչյուր մարզիկի համար:
Ակնկալիքներս
«Ակնկալում եմ մեդալ: Գնում եմ հաղթելու համար: Թե որ գույնի մեդալ կնվաճեմ, վտահ չեմ, չեմ կարող ասել: Բայց մեդալ անպայման նվաճելու եմ: Գտնվում եմ հրաշալի մարզավիճակում, վստահ եմ իմ ուժերի վրա: Մրցակիցներ ունեմ, բայց փորձելու եմ նրանց հնարավորություն չտալ: Եթե կարողանամ իմ ցանկությունն իրականացնել եւ ոսկե մեդալ նվաճել, այդ հաղթանակը կնվիրեմ ծնողներիս»:
Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա օգոստոսի 23-ին: Նրա առաջին մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Ուֆուդը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.