Սերխիո Ռամոս. Միշտ էլ ցավալի է պարտվել

10:27   23 օգոստոսի, 2014

Ինձ համար միշտ էլ ցավալի է պարտվել։ Ցանկանում էինք տիտղոս նվաճել, սակայն այն բաժին հասավ մրցակցին, ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյին» պարտվելուց հետո ասել է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։

«Աթլետիկոն» կարողացավ գոլ խփել, իսկ երկրպագուները ոգեւորում էին մրցակցին։ Ցանկանում եմ շնորհավորել «Աթլետիկոյին»։

Բազմաթիվ անգամ հայտնվել ենք նման իրավիճակում։ Պարտություններին հաջորդում են հաղթանակները։ Վստահ եմ, որ մեզ սպասվում են լուսավոր օրեր»,- Իսպանիայի հավաքականի պաշտպանի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ մադրիդյան առաջին դերբին ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ պատասխան խաղում «Աթլետիկոն» հաղթել էր նվազագույն հաշվով՝ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։