«Նապոլին»՝ Իտալիայի գավաթակիր

00:58   21 մայիսի, 2012

«Նապոլին» պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Իտալիայի գավաթակիր:

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում նեապոլցիները 2:0 հաշվով առավելության հասան երկրի նորընծա չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ:

«Նապոլիին» հաղթանակ պարգեւեցին ուրուգվայցի ռմբարկու Էդիսոն Կավանի եւ սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկի դիպուկ հարվածները:

«Յուվենտուսն» առաջին պարտությունը կրեց 2011/2012թթ. մրցաշրջանում:

Իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Դել Պյերոն «Յուվենտուսի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց խաղի 63-րդ րոպեին: 37-ամյա հարձակվողը վերջին հանդիպումն անցկացրեց թուրինյան ակումբի կազմում:

Իտալիայի Գավաթ. եզրափակիչ

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 0:2

Կավանի, 63 (11մ.), Համշիկ, 83

Հեռացում՝ Կվալյարելա, 90 («Յուվենտուս»)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.