22:16 21 օգոստոսի, 2014Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի պաշտպանության մենամարտում Արթուր Աբրահամը կմրցի բրիտանացի Փոլ Սմիթի հետ:
Օգոստոսի 21-ին բռնցքամարտիկներն առաջին անգամ ունեցել «հայացքների մենամարտ» մամուլի ասուլիսի շրջանակում: Առաջիկա մենամարտին արդեն հիմա 2 հազար տոմս են գնել անգլիացի երկրպագուները, հաղորդում է boxingscene-ը:
«Անգլիացի երկրպագուները միշտ հրաշալի մթնոլորտ են ստեղծում, նույնիսկ երբ գիտեն, որ իրենց մարտիկը պարտվելու է: Չորրորդ մենամարտն եմ անցկացնելու Կիլում եւ կլինի իմ չորրորդ հաղթանակն այստեղ»,- ասել է Արթուր Աբրահամը:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.