13:07 20 օգոստոսի, 2014Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարին» ու Մոսկվայի «Տորպեդոյին» արգելել են հայտավորել նոր ֆուտբոլիստների: Նման որոշում է կայացվել Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) օգոստոսի 19-ին կայացած նիստում, փոխանցում է կազմակերպության կայքը:
Հիշեցնենք, որ ղազախական «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վերջերս պայմանագիր էր կնքել Պերմի «Ամկարի» հետ: 29-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբին պետք է միանա 2015-ի հունվարին, երբ կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.