«Ֆիլադելֆիայի» լեգենդար բասկետբոլիստը դարձել է մուրացկան

16:20   19 օգոստոսի, 2014

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա» ակումբի լեգենդար պաշտպան Ալեն Այվերսոնը դարձել է մուրացկան, փոխանցում է thenewsnerd.com-ը։

39-ամյա բասկետբոլիստը, ով բազմաթիվ դատական գործերի պատճառով զրկվել է ամբողջ ունեցվածքից, մուրացկանությամբ է զբաղվում Ատլանտայում։ Նրան նկատել են առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները։

Այվերսոնը կարիերայի ընթացքում վաստակել է 200 միլիոն դոլարից ավելին։ Նա կարիերան ավարտել է 2011 թվականին։ 2030-ին նա կկարողանա ստանալ Reebok-ի հետ պայմանագրով նախատեսված 30 միլիոն դոլարը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։