Մանուչարյանը չի խաղա, Հովհաննիսյանը մեկնարկային կազմում է

16:30   16 օգոստոսի, 2014

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 4-րդ տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում կընդունի Մոսկվայի «Տորպեդոյին»: Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը: Արսեն Հովհաննիսյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկից:

«Ուրալ». Նիկոլայ Զաբոլոտնի, Ալեքսանդր Դանցեւ, Վլադիմիր Խոզին, Սյոլվի Օտեսեն, Պաբլո Ֆոնտանելյո, Ալեքսանդր Սապետա, Ալեքսանդր Երոխին, Խերսոն Ասեւեդո, Վյաչեսլավ Պոդբերյոզկին, Արսեն Հովհաննիսյան, Չիսամբա Լունգու:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.