00:49 16 օգոստոսի, 2014Բրազիլիայի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 21-ամյա հարձակողական կիսապաշտպան Բեռնարդը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով չի ցանկանում հանդես գալ ուկրաինական ակումբում եւ պահանջում է վաճառել իր տրանսֆերային իրավունքը, հաղորդում է izvestia-ն:
«Ես հույս ունեի, որ իրավիճակը կփոխվի Ուկրաինայում, եւ ես կկարողանամ կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Բայց ոչինչ չի ավարտվել: «Շախտյորն» այժմ մարզվում է Դոնեցկից 700 կմ հեռավորության վրա: Ես չեմ կարող նույնիսկ վերադառնալ եւ տանից վերցնել հագուստս: Ես խոստովանում եմ, որ վախենում եմ վերադառնալ Ուկրաինա: Բայց օգոստոսի 18-ին կլինեմ Դոնեցկում: Պատրաստ եմ հրավիրել բրազիլացի լրագրողների, որպեսզի նրանք լուսաբանեն իմ վերադարձն Ուկրաինա»,- ասել է Բեռնարդը:
Ֆուտբոլիստը դեռ հուլիսի 27-ին պետք է միանար «Շախտյորին», սակայն չի արել դա: Բեռնարդը բազմամյա պայմանագիր ունի Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմի հետ: Նրա համար «Շախտյորը» վճարել է 25 միլիոն եվրո:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.